Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի փողոցներ են դուրս եկել մի քանի հազար մարդիկ, որոնք դժգոհ են նախագահական ընտրություններում գործող վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հաղթանակից, հաղորդում է Ruptly-ն։
Ցուցարարները պաստառներ էին կրում «Դու պարտվել ես», «Ոչ բռնապետությանը» կարգախոսներով։ Նրանք կառավարական շինություններին հարվածել են ձվերով։ Այդ վայր են ուղարվել ոստիկանական ջոկատներ, սակայն բողոքը խաղաղ էր եւ իրավապահների հետ բախում տեղի չի ունեցել։




























