Հայաստանում հաջող անցկացած խորհրդարանական ընտրությունները փոփոխություններ կառաջացնեն պետությունում։ Այս մասին ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Տիան Էրլունը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների կառուցման 25-ամյակի կապակցությամբ։

Նրա խոսքով, հիմա եւ Չինաստանը, եւ Հայաստանը զարգացման կարեւոր ժամանակաշրջանում են։ «Դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը առեւտրատնտեսական համագործակցության անընդմեջ ընդլայնման տարիներ են եղել։ Եթե առաջին տարիներին ապրանքաշրջանառությունը կազմում էր ընդամենը 400 հազար դոլար, ապա 2016-ին այդ ցուցանիշը կազմել է 454 մլն դոլար, դա նշանակում է, որ ապրանքաշրջանառությունը ավելի քան հազար անգամ ավելացել է»,- նշել է դիվանագետը։

Դեսպանը նաեւ նշել է երկրների միջեւ հումանիտար կապերի խորացումը, հավելելով, որ չինական կողմը խորապես բավարարված է «երկկողմանի համագործակցության զարգացման գործում հսկայական ձեռքբերումներով»։

«Մենք անկեղծորեն Հայաստանի Հանրապետությանը մաղթում ենք բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ բարեկեցություն»,- ասել է դեսպանը։

Նշենք, որ միջոցառման ժամանակ Չինաստանի դեսպանն ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարել են դրոշմանիշ, որը նվիրված է Հայաստանի ու Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։