Կառավարությունն այժմ 10-12 ժամ կաշխատի, այդ թվում՝ շաբաթ օրերը: Ապրիլի 6-ին՝ կառավարության նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա հավաստիացմամբ՝ ընտրություններից հետո գործադիր իշխանությունը կաշխատի 10-12 ժամ, այդ թվում՝ շաբաթ օրերը, որ հասցնի բոլոր բարեփոխումներն իրականացնել: «Մենք ավելի բարձր նշաձող ենք սահմանել, քան կարող էր նման պայմաններում լինել, այդ պատճառով էլ պետք է սովորականից շատ աշխատել»,- նշեց նա: