«Օսկար» մրցանակի համար կպայքարեն միայն երեք մուլտֆիլմեր. Ամերիկյան կինոարվեստների ակադեմիան ստացել է ընդամենը 15 հայտ: Հենց այդ մուլտֆիլմերից է կազմվելու «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգը «Օսկարի» 83-րդ մրցանակաբաշխությանը: Սակայն, ըստ կանոների, ֆիլմերի թիվը պետք է 16-ից պակաս չլինի, հակառակ դեպքում «Օսկարի» հավակնորդների թիվը 5 ֆիլմից ավտոմատ կերպով դառնում է 3:

Այսպես. «Ինչպես սանձել վիշապին» մուլտֆիլմը վարձույթներում վաստակել է 500 մլն դոլար, «Շրեկը հավերժ է» ֆիլմը՝ 731 մլն դոլար, իսկ «Մեհաուղեղը» դեռ հաջողությամբ շարունակում է գումար հավաքել, քանի որ ընդամենը 2մ շաբաթ առաջ է հայտնվել վարձույթում: Ներկայումս նրա վաստակած գումարն անցնում է 120 մլն դոլարից: