Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հայտարարել է, որ չի ստորագրի երկրի նախկին վարչապետ Թարիք Ազիզի մահապատժի  դատավճիռը, հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը։

«Ո՛չ, ես չեմ ստորագրի Թարիք Ազիզի մահապատժի  դատավճիռը, քանի որ սոցիալիստ եմ։ Ես համակրում են Թարիք Ազիզին, քանի որ նա քրիստոնյա է, բացի այդ, նա ծեր է՝ 70-ն անց մարդ»,- հայտարարել է Թալաբանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշենք, որ Իրաքի Գերագույն քրեական դատարանը հոկտեմբերի 26-ին երկրի նախկին վարչապետ Թարիք Ազիզին մահապատժի էր դատապարտել` կախաղանի միջոցով: Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 1982 թվականին իրաքցի շիաների հետ հաշվեհարդար տեսնելու մեջ։