ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, նոյեմբերի 23-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Ֆիզուլիի ուղղությամբ տեղի կունենա հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը եւ նրադաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Շասլան Նուրտազինը:

Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հեդրիչը եւ Ուիլյամ Փրայորը: