Ադրբեջանական խնձորների գործում մեր մեղքն էլ կա, եւ մենք մեղավորներին հայտնաբերել ենք: Մայիսի 11-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Պաշտոնյայի մեկնաբանությամբ՝ մեղքի բաժին ունի ոչ միայն այն մաքսավորը, որը կաշառքի դիմաց բաց է թողել այս խնձորներով բեռնված մեքենան: Մեղավոր է նաեւ նա, ով կաշառքը տվել է, եւ այն խանութները, որոնք համաձայնվել են այս խնձորները վաճառել: «Սակայն սա կաշառակեր մաքսավորների մեղքը չի վերացնում: Մենք ինքներս ենք նրանց հայտնաբերել եւ տվյալները քննությանն ենք փոխանցել: Այս պատճառով հետագա մանրամասները առայժմ չեմ կարող բարձրաձայնել»,- նշեց Հարությունյանը: