Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չեն հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին` Լիսաբոնում Դաշինքի գագաթաժողովի շրջանակներում: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ պաշտոնական տեղեկություն չկա հանդիպման մասին, որի վերաբերյալ տեղեկատվություն էր տարածել «Ազատություն» ռադիոկայանը:

«Առանձին հանդիպում չի եղել»,- ասել է Բալայանը:

Նրա խոսքով, ռադիոկայանը մեկ տավա վաղեմության տեղեկություն է հրապարակել: «Այն ժամանակ, ի դեպ, Ռասմուսենն էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար չէր: Այդ պաշտոնին 2009-ին Յաապ դե Հոոպ Սխեֆերն էր»,- հիշեցրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի մամուլի քարտուղարը:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում դաշինքի դիրքորոշման պատճառով: