Ադրբեջանի բանակի զորամասերից մեկում զենքի անփույթ օգտագործման արդյունքում զինվորներից մեկը վիրավորել է իր ծառայակցին:

Ինչպես հաորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, 21-ամյա զինվոր Աֆգան Ռահիմովը (բանակ է զորակոչվել 2008-ին` Մինգեչաուրի շրջանի զինկոմիսարիատից), վիրավորվել է իր ծառայակից, 19-ամյա Շահլարբեկ Աղալարովի (զորակոչվել է 2010-ին Լաչինի շրջանի զինկոմիսարիատից) կողմից:

Ռահիմովը տեղափոխվել է հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: