Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պարգեւատրել է թագավորության բարձրագույն պարգեւով՝ թագավոր Աբդել Ազիզի շքանշանով։ Այս մասին հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։
Պարգեւատրությունը կայացել է թագավորի նստավայրում, ուր Թրամփը ժամանել էր ամերիկյան պատվիրակության ուղեկցությամբ։
Էր Ռիադում Թրամփը երկկողմանի բանակցություններ կանցկացնի Սաուդյան Արաբիայի թագավորի հետ, իսկ կիրակի կմասնակցի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ վեց արաբական միապետությունների ղեկավարների հետ հանդիպմանը, նաեւ արաբական ու մուսուլմանական երկրների առաջնորդների գագաթնաժողովին, որին մասնակցելու են այդ երկրների ղեկավարության մոտ հիսուն ներկայացուցիչներ։





























