ԱՄՆ-ն ու Իսրայելը երբեք թույլ չեն տա, որ Իրանը միջուկային զենք ունենա եւ միասին պահանջում են նրանից դադարեցնել «ահաբեկիչներին ու գրոհայիններին» աջակցությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իրանական սպառնալիքի ու դրան դիմակայելու անհրաժեշտությունը գիտակցելը՝ Էր Ռիադից Երուսաղեմ ժամանած ԱՄՆ նախագահն ամբողջ աշխարհում աճող կոնսենսուսի առարկա է անվանել, ներառյալ՝ արաբական ու մուսուլմանական երկրները։
«Իսրայելն ու ԱՄՆ-ը կարող են միաձայն հայտարարել, որ երբեք չի կարելի թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Երբեք։ Այն պետք է դադարեցնի ահաբեկիչներին ու գրոհայիններին սպառազինումը, ֆինանսավորումը, նախապատրաստությունը եւ պետք է դադարեցնի անհապաղ»,-Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ բանակցություններից հետո հայտարարելէ Թրամփը։
«Այս թեմայի շուրջ առկա է ազգերի ժողովուրդների միանշանակ կոնսենսուսը, ներառյալ շատ մուսուլմանական երկրների։ Ձեր արաբ հարեւանների շրջանում աճող ըմբռնում գոյություն ունի, համաձայն որի նրանք ձեզ հետ ընդհանրություն ունեն, ընդհանուր սպառնալիք Իրանի կողմից։ Այստեղ ոչ մի կասկած լինել չի կարող»,-հավելել է նա։
Թրամփը երախտագիտություն է հայտնել Իսրայելի ղեավարությանը «պաղեստինցիների հետ խաղաղություն ձեռք բերելու հակվածության» համար եւ խոստացել առարկայնորեն քննարկել գործընթացի վերաթողարկումը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։
Ռիվլինը պատասխանել է, որ Իսրայելը պատրաստ է բռնել հարեւանների հետ խաղաղություն ձեռք բերելու ուղին։ «Պարոն նախագահ, մենք ցանկանում ենք առաջ շարժվել, եւ մենք պետք է դա միասին անենք՝ ԱՄՆ-ի հետ միասին»,-ասել է նա։





























