ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Լացի կամ Արեւմտյան պատ՝ Երուսաղեմի հին թաղամասում, հաղորդում է i24NEWS-ը։

ԱՄՆ նախագահը մի քանի րոպե լուռ ու միայնակ կանգնել է պատի մոտ։

Հիշեցնենք, որ Թրամփը պաշտոնական այցով Իսրայել է ժամանել մայիսի 22-ին։ Նա արդեն հանդիպել է երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինի եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Մելանյա Թարմփի հետ նա այցելել է նաեւ Սուրբ Հարության տաճար։