Արտահերթ ընտրությունների իրականացման եւ անցկացման Հայաստանն առավել քան հիմքեր ունի: Այսօր` նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, հավելելով, որ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում հարուցված քրեական գործերի, դրանցում հայ պաշտոնյաների առնչության վերաբերյալ հայտարարությունները, հարստացված ուրանի հետ կապվածը փաստերը հիմք են տալիս ասելու, որ այսօր Հայաստանը որակական նոր փուլ է մտել, որի համար հիմք է ծառայել:

«Միայն ուրանը բավական էր այս իշխանությունների հրաժարականի համար։ Միայն բանակում կատարվող այլանդակությունները հիմք են իշխանությունների հրաժարականի համար։ Տնտեսական լարվածությունը եւ միայն արտագաղթը 5 անգամ հերիք է այս իշխանություններին հրաժարական տալու համար։ Ղարաբաղի հարցում ձախողումների հերթական շարքը, Ղարաբաղին կամավոր ձեւով բանակցությունների սեղանից դուրս գցելը բավական էր իշխանություններին հրաժարական տալու համար։ Միջազգային կառույցներին այսքան խաբելու, գցելու հիմքը բավական է երեք անգամ իշխանություն փոխելու համար»,- կարծիք է հայտնել ընդդիմադիր գործիչը, ընդգծելով. «Այսքան լարվածությունը, այսքան սոցիալական լարումն ու ժողովրդավարության այս այլանդակ վիճակը, որ տիրում է Հայաստանում, ավելի քան հիմք են տալիս արտահերթ ընտրությունների համար»:

Հարցին, թե արդյոք, ՀԱԿ-ը ընդդիմադիր դաշտում հանդես եկող «Ժառանություն» եւ իրեն ընդդիմություն համարող ՀՅԴ-ին իրեն մրցակից համարո՞ւմ է, Արամ Մանուկյանը պատասխանել է, որ Կոնգրեսի միակ ընդդիմությունը ներկա իշխանություններն են: