Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովին առաջարկել է հունիսի 8-ին եւս մեկ արտահերթ նիստ անցկացնել։ Առաջարկված օրակարգի նախագիծը հավանության է արժանացել կառավարության մայիսի 25-ի նիստում։

Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ առաջարկվում է քննարկել օրինագծի 4 փաթեթ. աշխատակազմում խախտումների իրազեկիչների մասին, Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի աշխատանքի նոր կարգի մասին (կոմունալ ծառայությունների եւ կապի կարգավորիչ), 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը եւ Հայաստանում նոր համայնքների խոշորացման նախագիծը։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին եւս խորհրդարանի արտահերթ նիստ տեղի կունենա։