Հակաահաբեկչական կոալիցիայի, Աֆղանստանի իշխանությունների գաղտնի բանակցությունները «Թալիբանի» հետ դադարեցվել են այն բանից հետո, երբ պարզվել է, որ իսլամիստների անունից հանդես է գալիս ինքնակոչ թալիբ:

New York Times-ին հղում անելով` Mignews-ը գրում է, որ ԱՄՆ-ն ու դաշնակիցները կոպիտ սխալ են թույլ տվել` նախապես չստուգելով բանակցողի ինքնությունը:

Աֆղանստանից Պակիստան ժամանած անձը, որը մի քանի ամիս ներկայացել է որպես թալիբների առաջնորդ կարողացել է նույնիսկ ֆինանսական աջակցություն ստանալ: Գումարի չափը չի նշվում: