Մայիսի 30-ին, ժամը 21:47-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի Շատի վանքի տարածքում քաղաքացիները մթության պատճառով մոլորվել են և վերադարձի ճանապարհը չեն գտնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները Շատիվանքի տարածքում հայտնաբերել են Իսրայելի քաղաքացիներ՝ 1997 թ. ծնված Բ. Ք.-ին և 1996 թ. ծնված Ի. Լ.-ին և ուղեկցել Շատին գյուղ:





























