Մայիսի 31-ին Աստանայի եւ Երեւանի միջեւ ուղիղ չվերթ է բացվել։ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են Հայաստանի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանն առընթեր Զբոսաշրջության պետկոմիտեի ներկայացուցիչները։
Աստանա-Երեւան-Ասատնա չվերթը յուրաքնաչյուր չորեքշաբթի եւ շաբաթ կիրականացնի «Scat Airlines» ավիաընկերությունը։ Նշենք, որ Ղազախստանից Երեւան չվերթ արդեն գործում է՝ Ակտաուից, կրկին շաբաթը երկու անգամ։
Իր ելույթում պետկոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ընդգծել է բարեկամ Ղազախստանի հետ նոր օդային օղակի կարեւորությունը։ «Հույս ունենք, որ փոխադարձ զբոսաշրջային ուղեւորությունները մեզ կօգնեն ավելի լավ ճանաչել մեր երկրները։ Մենք մեր հերթին, ուրախ են Ղազախստանից նոր զբոսաշրջիկների Հայաստան այցին։ Ողջունում ենք նրանց եւ պատրաստ ենք նրանց համար լավագույն պայմանները ստեղծել»,-նշել է նա։
«Մենք ուրախ են, որ այժմ կարող ենք թռչել այնպիսի գեղեցիկ երկիր, ինչպիսին Հայաստանն է։ Հույս ունենք, որ ղազախստանցիները դրանից կօգտվեն գործնական եւ հանգստի նպատակներով», - հայտարարել է «Scat Airlines»-ի մարքեթինգի բաժնի փոխտնօրեն Ալեքսանդրա Սիտնիկը։




























