Երեւանում մայիսի 31-ին ամուսինների վիճաբանությունն ավարտվել է կնոջ մահով: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, ամուսինների վիճաբանության պատճառն եղել է այն, որ տղամարդը տուն է վերադարձել հարբած վիճակում եւ կինը դիտողություն է արել նրան, եւ այնքան է զայրացած եղել, որ զանգահարել է ոստիկանություն:
Ամուսինը, կողքի սենյակում լսելով, որ կինը զանգահարել է ոստիկանություն, գնացել է եւ փորձել խոհանոցում գտնվող կնոջ ձեռքից վերցնել հեռախոսը:
Կինն ընկել է, իսկ ամուսինն էլ՝ գնացել քնելու: Ավելի ուշ պարզվել է, որ կինը մահացել է։
Տղամարդը դասախոս է, պրոֆեսոր, իսկ թե որքանով է վերջինն առնչություն ունեցել կնոջ մահվան հետ, թերեւս կպարզվի քննությամբ:





























