Ամբողջ մարդկությունը փորձում է լուծել բնապահպանական խնդիրները, սակայն Հայաստանը դրան լուրջ չի վերաբերում։ Այս մասին մայիսի 3-ին հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը։
Նրա խոսքով՝ մոլորակը պայքարում է մարդկության դեմ, քանի որ մենք նրան հանգիստ չենք տալիս, եւ ավելի ու ավելի ակտիվորեն ենք շահագործում բնությունը։ «Դրա վառ ապացույցն են բնական աղետները, որոնք տեղի են ունենում մեր օրերում», - նշեց Կարինե Դանիելյանը։
Խոսելով «Մաքուր Հայաստան» ծրագրի մասին՝ բնապահպանը նկատել է, որ երկիրը լի է աղբով։ «Զբոսաշրջության զարգացման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Եւ եթե այդ ծրագիրն իրականացվի, զբոսաշրջության ոլորտում առաջընթաց կգրանցվի»,-ընդգծեց բնապահպանը։





























