Ղարաբաղյան հակամարտությունից հիմնական շեշտադրումը պետք է դնել ոչ թե խնդրի տեխնիկական լուծման, այլ հակամարտության կողմերի քաղաքական կամքի առկայության վրա: Այդ մասին նոյեմբերի 26-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը:

Նրա խոսքով, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում պետք է հրաժարվեն փոխադարձ մեղադրանքների քաղաքականությունից, եւ ներքին երկխոսություն ու քննարկում սկսեն, թե  կա՞ արդյոք հակամարտությունը կարգավորելու պատրաստակամություն. երկրների հասարակությունների պետք է պատրաստվեն քաղաքական լուծման եւ փոխզիջումների:

«Ղարաբաղյան հակամարտության ոչ մի կողմ չի կարող հասնել 100 տոկոսանոց արդյունքի: Միջազգային հանրությունը պատկերացում ունի, թե մոտավորապես ինչպիսին պետք է լինի կարգավորումը»,- ասել է նա: