Նոյեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին են ներկայացրել նախօրեին Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները:
Զրուցակիցները քննարկել են Աստանայում կայանալիք հանդիպումների նախապատրաստական աշխատանքները:
Ավելի ուշ համանախագահները հանդիպելու են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:





























