«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մի քանի օր առաջ գդալ կուլ տված եւ քաղաքացիական հիվանդանոցում վիրահատության ենթարկված 19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանն իր բուժումը շրունակում է քաղաքացիական հիվանդանոցում: NEWS.am-ին ԱՆ քրեակատարողական վարչությունից հայտնեցին, որ դատապարտյալը դեռ հետվիրահատական շրջանում է եւ դուրս կգրվի միայն վերականգնվելուց հետո:
Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էլ հայտնեցին, որ Արթուր Մելիքյանի առողջական վիճակը բավարար է:
Հիշեցնենք, որ Արթուր Մելիքյանին վիրահատելուց հետո աղիներից դուրս են բերել 4 օտար իր` 3 գդալի պոչ եւ մեկ եղունգի կտրիչ:
Նա 4 տարվա ազատազրկման է դատապարտվել հափշտակության համար:





























