Ադրբեջանում հերթական «ընտանեկան հանցագործությունն» է տեղի ունեցել. ամուսինը հաշվեհարդար է տեսել կնոջ նկատմամբ։

Report-ի հաղորդմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել Լենքորանում։ Նախնական տվյալներով՝ 1964 թվականին ծնված Ալմագյուլ Իսմայիլովային ընտանեկան վեճի ժամանակ կացնով սպանել է ամուսինը՝ Հանօղլան Ազիմովը (1937 թվականի ծնված)։

Իսմայիլովան Ազիմովի չորրորդ կինն էր։ Ազիմովի նախկին կանանցից մեկը մահացել է, իսկ մյուս երկուսը բաժանվել են նրանից: