Սոմալիի մայրաքաղաքում ձերբակալվել է «Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան հրամանատարը, հայտնում է «Սինհուան»։

Մոգադիշոյում՝ Բակաարա շուկայում հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է Աբդիվահիդ Խալիֆ Ահմեդը, որը պատասխանատու է է հետախուզության համար։ Նա Մոգադիշոյում մի քանի հարձակումներ է համակարգել՝ հյուրանոցների ու կառավարական օբյեկտների դեմ, որոնց հետևանքով մի քանի մարդ է զոհվել ու վիրավորվել։