Ամերիկացի Օտտո Ուորմբիերը, որն ազատ էր արձակել ԿԴԴՀ-ում ու տեղափոխվել ԱՄՆ, մահացել է։ Այս մասին հայտնում է AFP –ն՝ վկայակոչելով Ուորմբիերի ընտանիքը։
Անցած շաբաթ նա ազատ էր արձակվել ԿԺԴՀ-ի բանտից ու տեղափոխվել հայրենիք՝ կոմայի վիճակում։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին գլխուղեղի ընդարձակ վնասվածք։
Փհենյանի վարկածով, Ուորմբիերը բոտուլիզմով էր հիվանդանցել բանտում, քնաբեր էր ընդունել ու կոմայի մեջ ընկել։ Դա տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ։ Անցած շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ իրեն հաջողվել է պայմանավորվել երիտասարդի ազատ արձակման մասին, որը 15 տարվա ուղղիչ աշխատանքների էր դատապարտվել։ ԿԺԴՀ-ի իշխանությունները նրան մեղադրել էին «հակաահաբեկչական գործողությունների մեջ» , քանի որ երիտասարդը քարոզչական պաստառ էր պատռել։





























