Ժամանակակից կատուներն ի հայտ են եկել միաժամանակ երկու տարածաշրջանում եւ տարածվել ամբողջ աշխարհում։ Նման եզրակացության են հանգել գիտնականները՝ Բելգիայից, Գերմանիայից, Իսպանիայից եւ ԱՄՆ-ից։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Լեւենի կաթոլիկ համալսարանին։

Հարավերեւլյան Ասիայում առաջացած կենդանիների առաջին խումբը արդեն մեր թվարկությունից առաջ 4400 թվականին տարածվել էր Եվրոպայում, երկրորդը բնակվում էր Հին Եգպտոսում եւ սկսել է տարածվել առեւտարական ճանապարհներին, մասնավորապես՝ Միջերկրական ծովի երկայնքով։

Եվրոպայում այդ կատուների եւ վայրի կենդանիների «կենակցությունից» առաջացել են կենդանիների բազմաթիվ ցեղատեսակներ։