Հայը, որը Փարիզի Կրետեյլ արվարձանում մզկիթի մոտ փորձել է մարդկանց խմբին վրաերթի ենթարկել, շիզոֆրենիայով է տառապում։

Europe.fr-ն հայտնում է, որ 43-ամյա տղամարդը հիմա հոգեբուժարանում է։ Նա շիզոֆրենիա ախտորոշմամբ արդեն 2 անգամ հոսպիտալացվել է 2006 եւ 2007 թվականներին։ Այս պահին նա բժիշկների հսկողության ներքո է։

Սրանից զատ, հայտնի դարձել, որ նա գործազուրկ է եւ հաշմանդամության վկայական ունի։

Բժիշկներն առայժմ փորձում են պարզել նրա արարքի դրդապատճառը, սակայն դեռեւս հոդաբաշխ եւ համարժեք պատասխաններ չեն ստացել։

Հիշեցնենք, որ 43-ամյա հայը մզկիթի մոտ փորձել է մեքենան վարել մարդկանց բազմության վրա։ Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 29-ին։