ԱՄՆ-ն չեղարկել է Կատարից ժամանող օդանավերի սրահներում նոթբուքերի եւ էլեկտրոնային սարքերի տեղափոխման արգելքը: Qatar Airways ավիաընկերությունը հայտնել է, որ ԱՄՆ թռչող ուղեւորները կարող են իրենց հետ օդանավ տանել նոթբուքերը: Ավիաընկերության հայտարարության համաձայն` արգելքը չեղարկվել է ԱՄՆ կողմից անվտանգության միջոցառումների վերաբերյալ բոլոր պահանջների կատարումից հետո:

Նախօրեին արգելքը չեղարկվել է Թուրքիայի եւ ԱՄԷ-ի համար: