Իտալական Վալլե Դ՛Աոստա ինքնավար մարզի ղեկավարն իր գրասեղանում 25 հազար եվրո է գտել ու այդ մասին հայտնել ոստիկանությանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Quotidiano.net կայքը:

Պիերլուիջի Մարկուիսը մարզի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է այս տարվա մարտին՝ փոխարինելով Աուգուստո Ռոլանդինային, որը Վալլե Դ՛Աոստան ղեկավարում էր 9 տարի շարունակ:

Փողերով ու փաստաթղթերով լի փաթեթը գտել են գրասեղանի մեջ: Տեղի դատախազությունը հետաքննություն է սկսել: