Էստոնիայի մայրաքաղաքում սեռական փոքրամասնությունների Tallinn Pride շքերթն են անցկացրել: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:

Քայլերթի հարյուրավոր մասնակիցների թվում են եղել Էստոնիայում հավատարմագրված արեւմտյան դեսպանատների, երկրի մի քանի քաղաքական կուսակցությունների, ինչպես նաեւ Լատվիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներ:

Երթն ընդհանուր առմամբ հանգիստ է անցել, բացառությամբ սեռական փոքրամասնությունների մի քանի հակառակորդների գործողությունների, որոնք սուլոցով եւ պաստառներով են դիմավորել քայլերթի մասնակիցներին: Ոստիկանությունը մի քանի հարբած անձի է ձերբակալել:

Քայերթի ավարտին Baltic Pride անվճար համերգ է սկսվել: