Հուլիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 4 միջնակարգ դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որին շտապօգնության խմբի կողմից ցուցաբերվել է բուժօգնություն. նրա մոտ ախտորոշվել է «ծոծրակային սալջարդ վերք, հեմատոմա»:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 23.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սիսիան քաղաքի «Արծիվ» արձանի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջեւանի Մելիքբեկյան փողոցում հետընթաց կատարելու ժամանակ հարվածել է 32-ամյա քաղաքացուհու, որը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: