Նախօրեին երեկոյան Լոնդոնում եւս մեկ հարձակում է իրագործվել, ենթադրաբար` ծծմբաթթվի օգտագործմաբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Սքոթլանդ Յարդին:
Ուբաթ, տեղական ժամանակով մոտ 17.00-ին ոստիկանության աշխատակիցները ահանզանգով մեկնել են Լոնդոնի արեւելյան Դահենեմ շրջանի Բալարդ ռոադ փողոց: Երկու տղամարդ փորձել են մոտոցիկլետ գողանալ` դրա տիրոջ վրա ինչ-որ «թունավոր նյութ» ցողելով:
Կողոպուտը չի հաջողվել, սակայն ոստիկանները չարագործներին դեռեւս չեն ձերբակալել: Տուժողը հիվանդանոց է տեղափոխվել, սակայն արդեն դուրս է գրվել:
Բրիտանիայի մայրաքաղաքում այս միջադեպից առաջ մեկ օրում ծծմբաթթվի օգտագործմամբ 5 հարձակում է կատարվել:
Առաջին տուժողը առեւանգված մոտոցիկլետի տերն էր, որի դեմքին ծծմբաթթու էին ցողել 2 անհայտ անձինք, որոնք նույնպես մոտոցիկլետներով էին: Տուժողը հոսպիտալացվել է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Ոստիկանության տեղեկություններով` հաջորդ հարձակումների հետեւանքով տուժել է եւս 4 մարդ: Նրանցից մեկն ուժեղ այրվածքներ է ստացել:
Հարձակումների կատարման կասկածանքով 2 դեռահաս է ձերբակալվել:




























