Երեւանում, այսօր` հուլիսի 15-ին, ժամը 16:00-ի սահմաններում Հերացի փողոցի թունելից դեպի Խանջյան փողոցի թունել տանող սկզբնամասում բախվել են «Ֆոլքսվագեն» մակնիշի 34 TZ 122 համարանիշի եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 580 OM 61 համարանիշի ավտոմեքենաները:
Shamhyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետեւանքով «Ֆոլքսվագենը» տապալել է երթեւեկությունը կարգավորող ցուցանակը: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը:




























