Երեւանում, այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը 16:40-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 20-ամյա Գագիկ Մ.-ն Շինարարների փողոցում՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի դիմաց, իր վարած Ford Transit մակնիշի 311 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը 12 տարեկան աղջիկ է, նրան վարորդը տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է «Մուշ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ-առաքիչ: