Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը ստորագրել է նույնասեռականների ամուսնություններն օրինականացնելու մասին օրենքը, հայտնում է Associated Press-ը։

Գերմանիայի խորհրդարանն օրինականացրել է նույնասեռականների ամուսնությունները հունիսի 30-ին։ Այդ ժամանակ «կողմ» են քվեարկել 393 պատգամավոր, դեմ՝ 226։

Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 1-ից։