Կատալոնիայի կառավարության նախագահ Կարլես Պուչդեմոնը ստորագրել է Իսպանիայից անկախանալու համար հանրաքվե անցկացնելու մասին օրենքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Կատալոնիայի խորհրդարանը մինչ այդ հաստատել էր հանրաքվեի մասին օրենքը, որն ապօրինի են համարում կատալոնյան ընդդիմությունը, Իսպանիայի կառավարությունն ու առաջատար կուսակցությունները։

Ընդունված օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելու է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, նա արդեն խնդրել է Պետական խորհրդի եզրակացությունն այս փաստաթղթի վերաբերյալ։ 

Կատալոնիայի անկախացման կողմնակիցները մտադիր են հանրաքվեն անցկացնել հոկտեմբերի 1-ին։