Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Հյուսիսային Կորեայի շուրջ ծավալված իրադրությունը, հաղորդում է չինական պետական CCTV հեռուստաալիքը։

Աղբյուրի համաձայն՝ Սի Ցզինպինը նշել է, որ Չինաստանը նախկինի պես կողմ է Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ու տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը։ «Փաստերը բազմիցս ապացուցել են, որ Կորեական թերակղզու հարցը միայն խաղաղ միջոցներով կարող է լուծվել, ներառյալ՝ երկխոսություններն ու խորհրդակցությունները։ Դա միջազգային հանրությունից համատեղ աշխատանք է պահանջում»,-ասել է նա։

Մերկելը եւս կողմ է խնդրի քաղաքական լուծում որոնելուն։