Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացումն ու ճնշման սաստկացումը, հայտնում է Reuters-ը:

Կողմերն ընդգծել են Փհենյանի դեմ միջազգային հանրության միասնական կոշտ արձագանքի անհրաժեշտությունը: