Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ցնցված է Հարավային Սուդանում իր աշխատակցի սպանությունից: ԿԽՄԿ հայտարարության մեջ ասվում է, որ Լուկադու Քենեդիի վարորդ Լակի Էմանուելը, որը մարդասիրական օգնություն էր հասցնում Արեւմտյան Էկվատորիա, սպանվել է անհայտ անձանց կողմից:
2013 թվականից Հարավային Սուդանում սպանվել է ԿԽՄԿ 82 աշխատակից, որոնցից 17-ը՝ այս տարի: Նրանց մեծ մասը տեղաբնակներ են:




























