Հելսինկիում կկայանա ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Ա. Շենոն կրտսերի եւ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հանդիպումը: Պետդեպի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկելու են երկկողմ մտահոգության առարկա հարցերը եւ համագործակցությունը:
Սեպտեմբերի 10-12-ին կայանալիք հանդիպման շրջանակում փոխպետքարտուղարը կհանդիպի նաեւ Ֆինլանդիայի ղեկավարության, այդ թվում՝ երկրի նախագահ Սաուլի Նինիստոյի հետ:




























