ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները:

Anadolu գործակալությունը հայտնում է, որ ղեկավարներն ընդգծել են երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցությունը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային կայունության հետագա ամրապնդումը: Հաղորդվում է, որ Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում ունենալ: