Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը կարգադրել է երկրի զսպման միջուկային պոտենցիալը մեծացնելու նպատակով գիտական մշակումները շարունակել: Այս մասին հայտնում է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Կիմ Չեն Ընը եույթ է ունեցել ջածնային լիցքի մշակմանը մասնակցած գիտնականների ընդունելության ժամանակ, որը փորձարկվել է սեպտեմբերի 3-ին:

«Մենք պետք է հետագայում եւս առաջ մղենք զսպման միջուկային պոտենցիալի գիտական մշակումները, որն անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար»,- նշել է նա: Նրա խոսքով՝ միջուկային 6-րդ փորձարկումը «կորեացի ժողովրդի մեծ հաջողությունն է եւ ապացույցը, որ Հյուսիսային Կորեան միջուկային տերություն է, որն ունի ջրածնային լիցքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ»: