ԱՄՆ Ֆլորիդա նահանգ կուղարկեն Ազգային գվարդիայի 7 հազար զինվորների՝ մոտեցող «Իրմա» փոթորկի հետեւանքների վերացման գործում տեղական իշխանություններին օգնելու համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Օհայո նահանգի գվարդիականների հրամանատար, գեներալ-մայոր Մարկ Բարթմանին:
Նրա խոսքով՝ նահանգը Ֆլորիդայի տրամադրության ներքո կդնի 3,5 հազար մարտիկների: Մնացած մասին կուղարկեն Վիսքոնսին, Ինդիանա եւ Միչիգան նահանգներ: Նշվում է, որ Ազգային գվարդիան տարբեր խնդիրներ կկատարի՝ ներառյալ աղետի գոտում անվտանգության ապահովումը:




























