Լեհաստանի եւ Ուկրաինայի սահմանին քիչ էր մնում ծեծկռտուք սկսեին Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները եւ նրա հակառակորդները: Այս մասին հայտնում է strana.ua-ն:

Առճակատումն իրենց վերահսկողության ներքո են վերցրել ոստիկանության աշխատակիցները:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սահակաշվիլիին զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից: Սահակաշվիլին շաբաթ՝ սեպտեմբերի 9-ին, հայտարարել էր, որ Լեհաստանից մեկնում է, որպեսզի կիրակի  Լվովի մարզի «Կրակովեց» սահմանապահ անցակետով Ուկրաինա մտնի: