Հունաստանում շրջվել է ուղեւորատար գնացքը: Վթարի արդյունքում դեկտեմբերի 9-ին երեկոյան մեկ մարդ մահացել է, եւսը չորսը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդում է vz.ru-ն, այդ մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը: Աղետը տեղի է ունեցել Արգոս եւ Տրիպոլի քաղաքների միջեւ՝ Պելոպոնես թերակղզում: Գնացքում յոթ մարդ է եղել:
Հրշեջներին հաջողվել է դուրս բերել երկու ուղեւորների, երրորդը մահացել է դեպքի վայրում: Միջադեպի պատճառները ճշտվում են:





























