Հայաստանի եւ Ղազախստանի տնտեսական ներուժը դեռեւս ամբողջ չափով չի օգտագործվում։ Այս մասին սեպտեմբերի 27-ին Երեւանում հայ–ղազախական միջկառավարական խորհրդի նիստում ասել է Ղազախստանի ներդրումների եւ զարգացման փոխնախարար Երլան Խաիրովը։
ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ ապրանքաշրջանառության եւ փոխադարձ ներդրումների զարգացման համար կան հնարավորություններ հատկապես ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունից հետո։
Կողմերը քննարկել են երկաթուղային բեռնափոխադրումների աճի կարեւորությունը եւ գյուղատնտեսության ու զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը։



























