ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ այցելել է գերատեսչության կենտրոնական գրասենյակ, որտեղ մասնակցել է այնտեղ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ 2010թ. կատարած աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Վիկտոր Քոչարյանը:

ԼՂՀ նախագահը շնորհավորել է ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ եւ կոնկրետ հանձնարարականներ տվել գերատեսչության ղեկավարությանը:

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին շնորհավորելու էին եկել նաեւ հանրապետության գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը եւ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: