Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրեր իհամաձայն, Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը պաշտոնանկ է արվել եվրոպական տնտեսական կառույցների պահանջով: Պատճառն այն է, որ Երիցյանն էր համակարգում մասնավորապես ներմուծվող եւ տեղական արտադրության օղու եւ ծխախոտի հարկերի հավասարեցման շուրջ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ տարիներ առաջ ձեռք բերված համաձայնության կատարման աշխատանքները:
Այս տարվա աշնանը, իբր ի կատարումն այդ համաձայնագրի, հարկերի տարբերությունը փոքր-ինչ նվազեցվեց, եւ հայտարարվեց, թե հարկերի հարաբերությունը քայլ առ քայլ կվերացվի մինչեւ 2014 թվականը: Սակայն դա ակնհայտորեն դուր չի եկել եվրոպական կառույցներին եւ ԱՀԿ-ին, քանի որ 2010 թվականին տարբերությունը պետք է արդեն վերացված լիներ: Եւ հենց այդ դժգոհությունները պարպելու նպատակով, ըստ թերթի տեղեկությունների, Ներսես Երիցյանը պաշտոնանկ է արվել:





























