Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը դեռ չգրած իր հուշագրությունները վաճառել է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի երկու հրատարակչությունների:

Անգլիայում Ասանջի հուշագրությունը կհրատարակի Canongate, իսկ ԱՄՆ-ում` Knopf հրատարակչությունը: Տեղեկությունը Twitter ցանցում տարածել է իսպանական  Random House Mondadori հրատարակչության գրական բաժնի ղեկավար Կլաուդիո Լոպեսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Լոպեսը գրել է, թե մեմուարները հայտնվելու են 2011թ. մարտին: