Րաբունիների եւ քրիստոնյա պատրիարքի սպանությունները պլանավորած թուրքն ազատ է արձակվել կալանքից:
Ինչպես հաղորդում է MIGnews.com-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, 20-ամյա Իսմեթ Ռեչբերը, հենց առաջին դատալսումից հետո ազատ է արձակվել եւ ազատության մեջ կլինի մինչեւ դատավճռի հրապարակումը:
Եթե Ռիչբերը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում: Կարս քաղաքի բնակիչ Ռիչբերը ձերբակալվել է Ստամբուլում, երբ ոստիկանությունը պարզել է, որ նա անանուն սպառնալիքներ է հղում տեղի սինագոգի հոգեւորականներին:
Կասկածյալը քննիչներին պատմել է, որ ինքն «ատում է հրեաներին», բայց հերքել է, թե պատրաստվում էր սպանել Թուրքիայի հրեական համայնքի ներկայացուցիչներին:




























